Ձեռարվեստի դասընթացներ
Հայ Օգնության Միությունը, արժևորելով մշակութային ժառանգության պահմանման խնդրի արդիականությունը և նպատակ հետապնդելով պահպանել, զարգացնել ու տարածել մեզ հասած հնագույն հայկական ձեռարվեստը, 2015 թվականից սկսած Ձեռարվեստի հանձնախմբի միջոցով իրականացնում է դասընթացներ՝
• ասեղնագործություն
• ուլունքագործություն
• կարպետագործություն
• գորգագործություն
• մանրանկարչություն
Դասընթացների մասնակիցները ստանում են հավաստագիր։