Մարզային ժողով Լոռու մարզում
2022 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության ընկերուհիները այցելել են Վանաձոր, որտեղ տեղի է ունեցել տարածաշրջանային ժողով Վանաձորի և Սպիտակի մասնաճյուղերի, ինչպես նաև Ստեփանավանի նախաձեռնող խմբի ընկերուհիների հետ։ Շրջանային Վարչության ընկերուհիներ Կարինե Դադայանը, Վեհանուշ Մարգարյանը և Լոռու մարզի նախկին պատասխանատու ընկերուհի Շուշան Շուշանյանը մասնաճյուղերի ընկերուհիների հետ քննարկել են կառույցի հետագա անելիքները, ներկայացրել Շրջանային Վարչության մոտեցումները։
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել երդման արարողություն և կառույցի կամավորների շարքերը համալրել են ևս 11 ընկերուհի (Ստեփանավան՝ 5 ընկերուհի, Սպիտակ՝ 2 ընկերուհի, Վանաձոր՝ 4 ընկերուհի)։