ՀՕՄ-ի Ախուրյանի «Մոր և Մանկան» առողջության Կենտրոն/ Ծննդատուն
ՀՕՄ-ի Ախուրյանի Մոր և Մանկան առողջության Կենտրոնը իր գործունեությունը սկսել է 1997 թվականից՝ ՀՕՄ-ի ԱՄՆ Արևելյան ափի աջակցությամբ: Կենտրոնը անվճար բուժական ծառայություններ է մատուցում Ախուրյանի տարածաշրջանի և շրջակա գյուղերի բնակչությանը: Յուրաքանչյուր տարի միջին հաշվով Կենտրոնի մանկաբույժների կողմից հսկվում է մոտավորապես 5000 երեխա, ընտանեկան բժշկի կողմից՝ 1100 չափահաս բնակիչ, գինեկոլոգների կողմից՝1200 հղի և 6000 կին:
2005թ.-ի ապրիլի 24-ից Կետրոնը համալրվել է մանկաբարձա-գինեկոլոգիական ստացիոնար բաժանմունքով: Ստացիոնար բաժանմունքը իր բացման օրվանից, միջին հաշվով, յուրաքանչյուր տարի ունեցել է 1230 ծնունդ:
Կենտրոնը ապահովում է՝
• արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություններ
• ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա
• կրծքագեղձի սոնոգրաֆիա, մամոգրաֆիա
• գինեկոլոգիական սոնոգրաֆիա
• կոլպոսկոպիա
• ստոմատոլոգիական ծառայություն
• ընդհանուր լաբորատոր հետազոտություններ
• մորֆոլոգիական ծառայություն
• պատվաստում