«Օժանդակություն սիրիահայերին» ծրագիր
2011 թվականից Հայ Օգնության Միությունը հատուկ կարևորությամբ իր մարդասիրական օժանդակության ծրագրերը կենտրոնացրել է սիրիահայության վրա և մշակել տարբեր մարդասիրական ծրագրեր, որոնք օժանդակում են պատերազմի հետևանքով կարիքավոր ու փախստական դարձած հայ ընտանիքներին և անհատներին:
• 2012 թվականին 1000 սիրիահայ ընտանիքի տրամադրվել է տաք հագուստ, կոշիկներ, ծածկոցներ, սնունդ։
• 2012 թվականին Հայաստան տեղափոխված 300 սիրիահայ ընտանիքների տրամադրվել են տաք վերմակներ։
• Լոս Անգելեսի Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանի նվիրատվությամբ՝ 2015թ․ դրամական աջակցություն է ցուցաբերվել 20 սիրիահայ ընտանիքի
• 2015-2016թթ․ ընթացքում, ՀՕՄ-ի ԱՄՆ Արևելյան ափի աջակցությամբ ֆինանսական օժանդակություն է տրամադրվել 308 կարիքավոր սիրիահայ ընտանիքների։