2016թ. սեպտեմբերին Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ Դիտավան, Հովք, Ոսկեպար, Ոսկևան, Ջուջևան, Բաղանիս, Սևքար, Խաչիկ, Բարձրունի, Խնձորուտ համայնքների տարրական դասարանների աշակերտներին տրամադրվել են գրենական պիտույքներ։
«Երբ գալիս է սեպտեմբերը» ծրագիր
2002-2007թթ.-ը Հայ Օգնության Միությունը՝ գործընկերությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, իրականացրել է «Երբ գալիս է սեպտեմբերը» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերի բազմազավակ անապահով ընտանիքների 10.900 երեխա ապահովվել են դպրոցական պայուսակով, գրենական պիտույքներով և հագուստով:
ՀՕՄ-ի «Նիկոլ Աղբալյան» վարժարան
1990թ.-ից Ախուրյան համայնքում գործում է ՀՕՄ-ի ԱՄՆ Արևելյան ափի կողմից կառուցված Նիկոլ Աղբալյանի անվան վարժարանը, որն իր ձեռքբերումների շնորհիվ 2008թ.-ից դարձել է ավագ դպրոց՝ ՀՀ ԿԳՆ «Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ:
2010թ. ՀՕՄ-ի ԱՄՆ Արևելյան ափի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի համաֆինանսավորմամբ կառուցվել և արդիական գույքով է ապահովվել դպրոցի երկրորդ մասնաշենքը:
Կրթօջախը Ախուրյանի տարածաշրջանի /34 բնակավայր/ միակ ավագ դպրոցն է, որի շրջանավարտների 80%-ը իրենց կրթությունը շարունակում են հանրապետության և արտերկրի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Դպրոցում սովորող 102 աշակերտից 40%-ը սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են:
ՀՕՄ-ի Կրթաթոշակ
ՀՕՄ-ի կրթաթոշակի ֆոնդը ստեղծվել է 1983 թվականին, ընդգրկում է «Երեմյան», «Ճիզմաճյան», «Պաղտոյան», «Պալունյան», «Գալայճյան» ֆոնդերը: Ծրագրի նպատակն է խթանել երիտասարդ մասնագետների պատրաստման գործընթացը, որոնք ուսումը ավարտելուց հետո կներդնեն իրենց մասնագիտական կարողությունները ի նպաստ հայ ժողովրդի բարօրության: Յուրաքանչյուր տարի ծրագրում Հայաստանից ընդգրկվում է 2 ուսանող:
«Լավագույն ուսուցիչ» ծրագիր
1993 - 1996թթ.-ին իրականացվել է «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը, որի շրջանակում խրախուսական մրցանակ է ստացել հանրապետության 125 ուսուցիչ:
«Լավագույն ուսանող» ծրագիր
Ծրագիրն իրականացվում է 1993թ.-ից: ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության աջակցությամբ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սոցիալապես անապահով, բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողները ստանում են խրախուսական դրամական պարգև: Յուրաքանչյուր տարի ՀՕՄ-ի «Լավագույն ուսանող» մրցանակին արժանանում է 55 ուսանող:
«Ճանաչողական այց Երևան» ծրագիր
2015-2016թթ. կազմակերպվել է Բաղանիս, Վազաշեն, Այգեհովիտ, Ազատամուտ, Բագարան գյուղերի դպրոցների աշակերտների այց Երևանի տեսարժան վայրեր՝ նպատակ ունենալով աշակերտներին ծանոթացնել մայրաքաղաքի պատմամշակութային արժեքներին: