«Սահմանապահ և սահմանամերձ գյուղերի օժանդակություն» ծրագիր
2014 թվականից ՀՕՄ-ի Հայաստանի միավորը ՀՀ Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ համայնքներում իրականացնում է համայնքային զարգացման ծրագրեր:
Բաղանիս համայնք - համայնքն ապահովվել է ինքնահոս ոռոգման ջրով, որի արդյունքում 40 հա վարելահող ունեցավ ոռոգման մշտական ջուր:
Բարեկամավան համայնք - համայնքում իրականացվել է 3000 մետր ճանապարհի խճապատում, դպրոցի վերանորոգում:
Դիտավան համայնք - համայնքում իրականացվել է խմելու ջրի համակարգի կառուցման աշխատանքներ:
Բերքաբեր համայնք- համայնքում կատարվել է խմելու ջրի համակարգի կառուցման աշխատանքներ:
Սևքար համայնք - վերանորոգվել է համայնքի դպրոցի գրադարանը, գույքով է ապահովվել գրադարանն ու ճաշարանը:
Բարձրունի համայնք - գյուղում ամբողջովին նորոգվել է դպրոցի սանհանգույցը:
Խաչիկ համայնք - վերանորոգվել է գյուղի դպրոցի նախակրթարանը և բուժկետը:
Չինարի համայնք - վերանորոգվել է մանկապարտեզի սանհանգույցը, ձեռք է բերվել սպիտակեղեն և գույք
Բանջարեղենի սերմեր – ՀՀ բոլոր մարզերի բնակչությանը տրամադրվել են բանջարեղենի սերմեր (1996-1998թթ.):
Ջրատարի կառուցում – ՄԱԿ-ի սննդի ծրագրի և Փախստականների խորհրդի օժանդակությամբ Լոռու մարզի Արջուտ գյուղում կառուցվել է 5կմ երկարությամբ ջրատար (1997թ.):
Վանաձորի բնապահպանական ծրագիր – Լոռու մարզի Վանաձոր քաղաքում իրականացվել են զբոսայգիների, հրապարակների կանաչապատում, ծառատունկ և սանիտարական մաքրման աշխատանքներ (1997թ.):