2022 թվականի դեկտեմբերի 10-ին «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Հայաստանի Շրջանային Վարչության կողմից Երևանի մասնաճյուղերի համար կազմակերպված ավելի քան 80 ՀՕՄ-ուհիների մասնակցությամբ հերթական Սեմինար-Հանդիպումը, որին ներկա էին նաև աշխատանքային այցով շրջանում գտնվող ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության ատենապետուհի ընկհ․ Նայիրի Տէրտէրեանը և Կենտրոնական Վարչության անդամ ընկհ․Համեստուհի Պէօճէքեանը։ Սեմինարի ընթացքում ընկհ․ Նայիրի Տէրտէրեանը ներկայացրել է ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության վերջին երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքները, որոնցից նորագույնը Արցախի սահմանամերձ գյուղերի մեջ տեղադրվող արևային ջերմատաքացուցիչներն էին։ Պրոտոկոլի և քարտուղարի պարտականությունների մասին դասախոսություն է կարդացել ընկհ. Մարօ Քէշիշեանը: Սեմինարից հետո կազմակերպվել է ամանորյա հյուրասիրություն «Ժակո» սրճարանում։
2022 թվականի նոյեմբերի 30-ին ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչությունը իր գրասենյակում հանդիպում է ունեցել ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի ընկհ․ Նաիրի Տերտերյանի և Կենտրոնական վարչության անդամ ընկհ․ Համեստուհի Սասունեանի հետ։ Հանդիպման ընթացքում ընկհ․ Նաիրի Տերտերյանը խոսել է իր՝ Հայաստանում և Արցախ այցելելու ընթացքում իրականցվող ՀՕՄ-ի ծրագրերի մասին։ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության անդամները ներկայացրել են իրենց մարզային և մասնաճյուղային աշխատանքներն ու մշակված ծրագրերը։
2022 թվականի նոյեմբերի 27-ին ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության պատվիրակությունը այցելել է Վայոց Ձորի մարզ և հանդիպել մարզի Ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է մարզում մասնաճյուղերի մարդասիրական գործունեությունը ակտիվացնելու հետ կապված հարցեր։
2022 թվականի նոյեմբերի 26-ին ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության ընկերուհիները այցելել են Սյունիքի մարզ և հանդիպել ՀՕՄ-ի Կապանի, Սիսիանի, Ջերմուկի և Քաջարանի մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է մասնաճյուղերի իրականացրած աշխատանքները, դիմագրաված դժվարությունները և մասնաճյուղերին հուզող այլ հարցեր։ Շրջանային վարչության ընկերուհիները խոսել են կանոնագրային կարևոր կետերի, մասնաճյուղերի վարչությունների անդամների պարտականությունների, արխիվների պահպանման և մասնաճյուղ-Շրջանային վարչություն գործունեության և փոխհարաբերության կարևորության մասին։
2022 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության ընկերուհիները այցելել են Վանաձոր, որտեղ տեղի է ունեցել տարածաշրջանային ժողով Վանաձորի և Սպիտակի մասնաճյուղերի, ինչպես նաև Ստեփանավանի նախաձեռնող խմբի ընկերուհիների հետ։ Շրջանային Վարչության ընկերուհիներ Կարինե Դադայանը, Վեհանուշ Մարգարյանը և Լոռու մարզի նախկին պատասխանատու ընկերուհի Շուշան Շուշանյանը մասնաճյուղերի ընկերուհիների հետ քննարկել են կառույցի հետագա անելիքները, ներկայացրել Շրջանային Վարչության մոտեցումները։ Հանդիպման ավարտին տեղի է ունեցել երդման արարողություն և կառույցի կամավորների շարքերը համալրել են ևս 11 ընկերուհի (Ստեփանավան՝ 5 ընկերուհի, Սպիտակ՝ 2 ընկերուհի, Վանաձոր՝ 4 ընկերուհի)։