Մեր մասին


Մեկ դար բոլորած Հայ Օգնության Միությունը (ՀՕՄ) կանանց, ոչ կառվարական, ոչ դավանական, հասարակական, բարեսիրական, համահայկական կազմակերպություն է, որն իր մեծագույն նպաստն է բերում հայ ժողովրդի կարիքները (Հայաստան, Արցախ, Ջավախք և սփյուռք) կամավոր, մարդասիրական և ընկերային հիմունքներով հոգալու գործընթացին: Հայ Օգնության Միությունը ստեղծվել է 1910 թվականին Նյու Յորքում, հասարակական, քաղաքական գործիչ Խաչատուր Մալումյանի /Է.Ակնունի/ կողմից:
Այսօր ՀՕՄ-ը գործում է 26 երկրում և ունի ավելի քան 15.000 անդամ: ՀՕՄ-ը, որպես ոչ կառավարական կազմակերպություն, 1975թ.-ից անդամակցում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդին /ECOSOC/, Ոչ կառավարական կազմակերպությունների Հանրային տեղեկատվության բաժնին, Կանանց կարգավիճակի հարցերով հանձնախմբին /CSW-Commission on the Status of Women/, Խորհրդաժողովների հանձնախմբին /CoNGO-Conference of NGO/, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին /UNICEF/, HIV/AIDS-ի հատուկ հանձնախմբին: ՀՕՄ-ը Հայաստանում գրանցվել է 1991 թվականին և շուրջ 600 անդամուհիներով գործում է Հայաստանի Հանրապետության 50 համայնքում: ՀՕՄ-ի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանի Հանրապետությունում իրավական, ժողովրդավարական պետության ձևավորմանը և քաղաքացիական հասարակության կերտման գործընթացին, օժանդակել հայ ժողովրդի ընկերային, կրթական, առողջապահական և բարեսիրական ծրագրերի իրականացմանը:


Աշխատանքային օրեր: Երկ - Ուրբ

Աշխատանքային ժամեր: 09:00 - 17:00

Էլ. հասցե: ars@arsarmenia.org

Հեռախոս: +37477567513

Ատենապետուհի: Մարօ Քէշիշեան


2yu
html embed google map

Հասցե

Հայաստան, Երևան 0001, 116 Նալբանդյան փ․, բն․ 26

© Copyright | ArsArmenia 2023.