Մեր մասին

Հայ Օգնության Միությունը հավատարիմ իր կարգախոսին` Ժողովրդիս հետ, Ժողովրդիս համար, այսօր միավորում է երկու տասնյակից ավելի պետություններ և շուրջ 15.000 նվիրյալ հայուհիներ՝ աշխարհում հանդես գալով որպես կայացած, իր առաքելության կարևորությունը գիտակցող խոշորագույն բարեսիրական կառույցներից մեկը։

Պատմություն

Հայ Օգնության Միությունը հիմնվել է 1910 թվականի հունվարի 1-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում, երիտասարդ մտավորական և աննկում քաղաքական ու հասարակական գործիչ Խաչատուր Մալումյանի (ծածկանուն` Է. Ակնունի) նախաձեռնությամբ և պաշտոնապես ճանաչվել որպես իր ուրույն կանոնագրությունը ունեցող ինքնավար, ոչ կառավարական և ոչ դավանական, մարդասիրական կազմակերպություն` Հայ Կարմիր Խաչ անունով, որը հետագայում, համասփյուռ իր տարածուն ցանցով և լայնածավալ իր գործունեությամբ ամենուրեք ճանաչվեց որպես ՀՕՄ, որպես Հայ Օգնության Միություն: Կարդալ ավելին...

Մեր Առաքելությունը

  • Օժանդակել հայ ժողովրդի սոցիալական, առողջապահական և բարեսիրական ջանքերին:
  • Պատերազմների, համաճարակների և բնական աղետների ժամանակ օգնել վիրավորներին, կարիքավորներին, զոհվածների ընտանիքներին:
  • Հիմնել առողջապահական, սննդաբաշխման և սոցիալական ծառայությունների կենտրոններ և կամ նյութապես օժանդակել նրանց:
  • Նպաստել Հայաստանի Հանրապետությունում իրավական, ժողովրդավարական պետության ձևավորմանը և քաղաքացիական հասարակության կերտման գործընթացին:
  • Օժանդակել սոցիալական, կրթական, առողջապահական, հովանավորչական և բարեգործական այլ ծրագրերի իրականացմանը:

Շրջանային վարչություն

Շրջանային վարչությունը ՀՕՄ-ի Հայաստանի գործադիր մարմինն է: Կազմված է ինն անդամներից: Իրականացնում է կապը իր շրջանի մասնաճյուղերի և Կենտրոնական վարչության, ինչպես նաև ՀՕՄ-ի որևէ շրջանի միջև: Հսկում է նաև մասնաճյուղերի գործունեությունը:

Նորություններ

Այստեղ կարող եք ծանոթանալ ՀՕՄ-ի առօրյային, կատարված և կատարվելիք աշխատանքներին և նորություններին:

handipum

Սիրիահայ փախստականների խնդիրների շուրջ հերթական աշխատանքային հանդիպումը ՀՕՄ-ում

ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչությունը աշխատանքային հանդիպում ուենցավ Վրաստանում ԱՄՆ Պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի գործակալության Փախստականների հարցով տարածաշրջանային համակարգող Ռայմոնդ

2
12144708_1648158685469766_976144248364480270_n
????????????????????????????????????

«ՍՈՍԵ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՎԱՔՎԵԼ Է 647.000 ԱՄՆ ԴՈԼԱՐ

Աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած ՀՕՄ-ուհիների պատվին ՀՕՄ-ի Արցախի միավորը կազմակերպել էր պաշտոնական ճաշկերույթ-դրամահավաք Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի կառուցման նպատակով: Ճաշկերույթին

Միջոցառումներ

Միջոցառումներ` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

ՀՕՄ-ի Համահայկական 71-րդ Պատգամավորական Ժողով

04/10/2015 ժամը 09:00
Վայր: Hilton Hotel Yerevan

Հայ կնոջ դերը ցեղասպանության տարիներին և դրանից հետո

17/04/2015 ժամը 12:00
Վայր: ՀՀ Սփյուռքի նախարարություն
arm_071510_0

«Դալար շիվեր» ներկայացման պրեմերա

22/04/2015 ժամը 19:00
Վայր: Համազգային թատրոն
Drama-Masks

Երթ դեպի Ծիծեռնակաբերդ և հարգանքի ծաղկեմատույց

24/04/2015 ժամը 13:00 - 23:59
Վայր: Ծիծեռնակաբերդ
genocidememorialflowers

Կապ

Եթե Դուք ցանկանում եք կապվել մեզ հետ մեր կայքի միջոցով ապա կարող եք թողնել Ձեր հաղորդագրությունը:

թողնել հաղորդագրություն

Անուն (պարտադիր)

Էլ. փոստ (պարտադիր)

Թեմա

Հաղորդագրություն

  • ՀՀ, ք. Երեւան, Նալբանդյան 116/24
  • +374 10 56 75 13
  • ars@arsarmenia.org