Հայ Օգնության Միություն
Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար
Օգնեք մեզ կատարելով նվիրատվություն
Նվիրատվություն անելով մենք ոչ միայն գումար ենք տրամադրում, այլ սեր ենք տածում և հույս տալիս այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը։
Դառնալ կամավոր
Մենք աշխատում ենք կամավորնորի օգնությամբ։ Միանալով մեզ կարող եք և փորձ ձեռք բերել և օգնել մարդկանց։
2022 թվականի դեկտեմբերի 10-ին «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Հայաստանի Շրջանային Վարչության կողմից Երևանի մասնաճյուղերի համար կազմակերպված ավելի քան 80 ՀՕՄ-ուհիների մասնակցությամբ հերթական Սեմինար-Հանդիպումը, որին ներկա էին նաև աշխատանքային այցով շրջանում գտնվող ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության ատենապետուհի ընկհ․ Նայիրի Տէրտէրեանը և Կենտրոնական Վարչության անդամ ընկհ․Համեստուհի Պէօճէքեանը։ Սեմինարի ընթացքում ընկհ․ Նայիրի Տէրտէրեանը ներկայացրել է ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության վերջին երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքները, որոնցից նորագույնը Արցախի սահմանամերձ գյուղերի մեջ տեղադրվող արևային ջերմատաքացուցիչներն էին։ Պրոտոկոլի և քարտուղարի պարտականությունների մասին դասախոսություն է կարդացել ընկհ. Մարօ Քէշիշեանը: Սեմինարից հետո կազմակերպվել է ամանորյա հյուրասիրություն «Ժակո» սրճարանում։
2022 թվականի նոյեմբերի 30-ին ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչությունը իր գրասենյակում հանդիպում է ունեցել ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի ընկհ․ Նաիրի Տերտերյանի և Կենտրոնական վարչության անդամ ընկհ․ Համեստուհի Սասունեանի հետ։ Հանդիպման ընթացքում ընկհ․ Նաիրի Տերտերյանը խոսել է իր՝ Հայաստանում և Արցախ այցելելու ընթացքում իրականցվող ՀՕՄ-ի ծրագրերի մասին։ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության անդամները ներկայացրել են իրենց մարզային և մասնաճյուղային աշխատանքներն ու մշակված ծրագրերը։
213 Arm
Գտնվելու վայր: 231 Arm
Ամսաթիվ: 18 May 2023 , 20:35:00
213 Arm
2011 թվականից Հայ Օգնության Միությունը հատուկ կարևորությամբ իր մարդասիրական օժանդակության ծրագրերը կենտրոնացրել է սիրիահայության վրա և մշակել տարբեր մարդասիրական ...
1990թ.-ից Ախուրյան համայնքում գործում է ՀՕՄ-ի ԱՄՆ Արևելյան ափի կողմից կառուցված Նիկոլ Աղբալյանի անվան վարժարանը, որն իր ձեռքբերումների շնորհիվ 2008թ.-ից դարձել է ավագ դ ...
Ծրագիրն իրականացվում է 1993թ.-ից: ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության աջակցությամբ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սոցիալապես անապահով, բարձր առաջա ...