ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչությունը հերթական անգամ այցելեց վիրավոր զինհաշմանդամներին

ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչությունը մայիսի 26-ին հերթական անգամ այցելեց Միքայելյանի անվան ինստիտուտում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում բուժվող վիրավոր զինծառայողներին: Այս անգամ ընկերուհիների հետ զինծառայողներին այցելության էին եկել նաև Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի (ՌՏՀ) Երևանի մասնաճյուղի ուսանողները:
Այցելության ընթացքում ուսանողները ծանոթացան վիրավոր զինծառայողների հետ, զրուցեցին և հանդիպումից տպավորված` ցանկություն հայտնեցին հետագայում ևս այցելել նրանց:


Facebooktwittergoogle_pluspinterestlinkedinmailFacebooktwittergoogle_pluspinterestlinkedinmailby feather