ՀՕՄ-Ի ՔԱՅԼԵՐԳԸ

ՀԵՂԻՆԱԿ` ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ
[1989թ.,1990-ի սկիզբ]

Մենք` ուխտեալներ հայ օգնութեան սուրբ գործին,
Լոյսի բանակ և գթութեան խաչուհի,
Գոյամարտին մէջ սրբազան մեր դատին`
Ձեզ կը բերենք Հայ Կնոջ սիրտը ոսկի:

Օտար երկրի հովերուն դէմ մոլեգին`
Հայ դպրութեան ջահը պահենք մշտավառ
Եւ թող շունչ տայ հայ օճախի կրակին
Մեր շրթներուն վրայ ծաղկող ամէն բառ:

Մենք` ուխտեալներ ՀՕՄ-ի պայծառ դրօշին,
Միշտ կը մնանք արի պահակն անցեալի,
Մինչև ծագի արդարութեան վառ արփին,
Մինչև հասնինք սէգ սարերուն Հայրենի:

ՀՕՄ-Ի ԶԻՆԱՆՇԱՆԸ

HOM_LOGO

  • Սիրտ` բարեգործության ու կարեկցության խորհրդանշան
  • Խաչ` հայ ժողովրդի պաշտոնական կրոնի` քրիստոնեության խորհրդանշան
  • Սուր` զգոնության և հայրենիքի պաշտպանության խորհրդանիշ (Խաչը սրի կոթն է)
  • Արարատ լեռ` Հայաստանի` հայ ժողովրդի հայրենիքի խորհրդանշան
  • Արև` ճառագայթներով` կրթության, լույսի խորհրդանշան
  • Ձիթենու ճյուղ` խաղաղության խորհրդանշան
  • Դափնու ճյուղ` մշակույթի խորհրդանշան
  • Մի երիզ, որի վրա երևում են <<ՀՕՄ>>  հապավումը և հիմնադրության տարեթիվը <<1910 >>

ՀՕՄ-ի խորհրդանշական գույնը կապույտն է:

ՀՕՄ-ի դրոշի գույնը կապույտ է, որի վրա սպիտակ գույնով պատկերված է խորհրդանշանը:

Facebooktwittergoogle_pluspinterestlinkedinmailFacebooktwittergoogle_pluspinterestlinkedinmailby feather