ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐԿԵՏԻՆԳԻ և ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ (PR) ՄԱՍՆԱԳԵՏ

Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Հայաստանի միավորը փնտրում է Մարկետինգի և հանրային կապերի (PR) մասնագետ լրիվ դրույքով աշխատելու համար: Մասնագետը պետք է իրականացնի ՀՕՄ-ի ծրագրերը, որոնք առնչվում են Հայկական ավանդական ձեռագործ աշխատանքների զարգացմանը՝ արհեստի դասավանդման, ինչպես նաև դրանք արտադրելու և վաճառելու միջոցով:
Աշխատանքային պարտականություններն են`
1. Կազմել մարկետինգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր: Իրականացնել գործողությունների ծրագիրը:
2. Կազմել ապրանքանիշի և նյութերի նկարագրությունը (անուն, լոգո և այլն)
3. Կազմել գրավոր նկարագրություն մարկետինգային ապրանքների և հաղորդակցության գործունեության համար:
4. Ստեղծել և ղեկավարել էջ Facebook-ում և այլ սոցցանցերում (Instagram, Twitter և այլն)
5. Զարգացնել ծրագիրը և կազմակերպել զարգացմանը նպաստող միջոցառումներ:
6. Հաղորդակցվել մեդիայի հետ:
Պահանջվող որակավորումները`
Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հանրային կապերի ոլորտում կամ 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, անգլերենի և հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), ռուսերենի և ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Աշխատանքի տևողությունը` լրիվ դրույքով, տարեկան վերականգնվող, 3 ամիս փորձաշրջանով;
Ամսեկան աշխատավարձը` պայմանական, կախված է թեկնածուի աշխատանքային փորձից:
Աշխատանքի սկիզբը` փետրվարի 12, 2018թ.
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը հետևյալ Էլ. հասցեին lilit.hovhannisyan@arsarmenia.org:
Միայն ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ կապ կհաստատվի:
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ փետրվարի 5, 2018թ.:

Facebooktwittergoogle_pluspinterestlinkedinmailFacebooktwittergoogle_pluspinterestlinkedinmailby feather