Այցելություն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչությունը հունվարի 29-ին հրավիրվել էր մասնակցելու երկար սպասված վերականգնողական կենտրոնի բացման արարողությանը։
Երկրորդ այցը տեղի ունեցավ փետրվարի 9-ին։ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչությունը, կենտրոնական վարչության ներկայացուցիչ ընկհ. Ալեսյա Բեջանյանի, մասնաճյուղերի ներկայացուցիչների և ՀՕՄ-ի բարերար պրն. Ռազմիկ Խաչատրեանի ընկերակցությամբ այցելեց կենտրոն։
Կենտրոնում այցելուներին դիմավորեց “Աջակցություն վիրավոր զինվորներին” ՀԿ-ի նախագահ Հայկուհի Մինասյանը: Նա ողջունեց ՀՕՄ-ին և, ուղեկցելով այցելուներին, մանրամասն ներկայացրեց կենտրոնի գործունեությունը:

Այնուհետև Շրջանային վարչության ատենապետ Դիանա Հովսեփյանը նշեց, որ ՀՕՄ-ը իր աշխարհասփյուռ միավորներով միշտ սատարել ու սատարելու է հայրենիքի պաշտպաններին: Նա կարևորեց այն փաստը, որ ազգանվեր գաղափարների ու մտահղացումների կողքին կանգնում ու կանգնած են մարդիկ, ովքեր հավատում են նրանց, և այս կենտրոնի ստեղծումը դրա վառ ապացույցն է:
Ընկերուհին շնորհակալություն հայտնեց կենտրոնի բուժանձնակազմին և բոլոր աջակիցներին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կառուցվեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը: Ավարտելով իր խոսքը` ընկերուհին Շրջանային վարչության կողմից շնորհակալագիր հանձնեց բարերար Ռազմիկ Խաչատրյանին, ով կենտրոնին նվիրել էր 5 բժշկական ֆունկցիոնալ մահճակալ: Բարերարը խոստացավ նաև, որ շուտով կենտրոնին կնվիրի փոխադրամիջոց, որը կծառայի բուժվող զինծառայողներին մարզերից Երևան տեղափոխելու համար։
Վերջում Հայկուհի Մինասյանը կարևորեց աջակիցների ներդրումը և շնորհակալություն հայտնեց բոլոր նվիրատուներին:

Facebooktwittergoogle_pluspinterestlinkedinmailFacebooktwittergoogle_pluspinterestlinkedinmailby feather